• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Տիտուս Բրամբլը քննադատում է Դի Կանիոյին

Տիտուս Բրամբլ«Սանդերլենդի»  պաշտպան Տիտուս Բրամբլը  քննադատել է իր գլխավոր մարզիչ Պաոլո Դի Կանիոյին, հայտարարելով, որ նա «շատ մեծ սխալներ է գործում»:

Բրամբլն այն խաղացողներից է, ում ծառայությունից Դի Կանիոն հրաժարվեց այս ամառ: Տիտուսի խոսքերով, նա երբեք նման մարզիչ չի ունեցել:

-Ես երբեք նման մարզչի հետ չեմ աշխատել, իսկ ինձ հաջողվել է լավագույն մարզիչներից ոմանց հետ աշխատել. Սթիվ Բրյուս, Ռոբերտո Մարտինես և սեր Բոբի Ռոբսոն: Դի Կանիոն  կարծում է, որ ինքն ամեն ինչ գիտի, բայց նա դեռ շատ բան ունի սովորելու:

Նա դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու, որպեսզի դառնա Բոբի Ռոբսոնի մակարդակի մարզիչ: Նա երիտասարդ մարզիչ է, ով ցանկանում է իր հետքը թողնել, բայց գործում է շատ մեծ սխալներ:

Իր նպատակի համար նա ընտրում է թեթև ֆուտբոլիստների, նրանց, ովքեր այդքան թեթև էլ կհեռանան, փորձելով ցույց տալ, որ նա է այստեղ գլխավորը: Ակումբում բոլորն էլ հասկանում են, որ դա ծիծաղելի է, բայց նա փորձում է խիստ լինել:

Նա դուրս է գալիս մամուլի առաջ և քննադատում է ֆուտբոլիստներին, առանց նրանց որևէ բան ասելու: Նա լավ մարզիչ է մարզման հարթակում, ամեն ինչ մանրակրկիտ է անում: Այս հարցում նա լավագույններից է, բայց իր աշխատանքի հմտությունները մարդկանց հետ լուրջ բարելավման կարիք ունեն,- Բրամբլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր