• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Տոմաշ Ռոսիցկին պատրաստ է կրկին խաղադաշտ դուրս գալ

Տոմաշ ՌոսիցկիԻնչպես և ակնկալվում էր, «Արսենալի» կիսապաշտպան Տոմաշ Ռոսիցկին երկուշաբթի սկսել է ամբողջական մարզումները:

Ռոսիցկին վնասվածք էր ստացել 2014թ-ի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Իտալիա – Չեխիա խաղի ժամանակ: Սակայն այժմ նա շարք է վերադարձել և անգամ հնարավորություն ունի «Նապոլիի» դեմ այսօր կայանալիք Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի խաղում խաղադաշտ դուրս գալ:

-Տոմաշը թիմ է վերադարձել, նա արդեն ամբողջությամբ վերականգնվել է իր վնասվածքից և կարող է խաղադաշտ դուրս գալ: Նա ընդունակ է հարձակման ցանկացած դիրքում խաղալ: Ես շատ ուրախ եմ նրա վերադարձի համար:

Մենք շատ բարդ խմբում ենք հայտնվել` «Մարսելի», «Նապոլիի» և «Բորուսիայի» հետ միասին: Մենք գիտենք, որ սեփական հարկի տակ անցկացվող խաղի կարևորությունը կարող է որոշիչ լինել,- «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: