• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Տոնի Պուլիսը հնարավոր է այս ամռանը հեռանա «Ստոկից»

Տոնի Պուլիս«Ստոկի» գլխավոր մարզիչ Տոնի Պուլիսը մտածում է ակումբից հեռանալու մասին: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը:

55-ամյա Պուլիսը մեծ դերակատարում ունեցավ այն գործում, որ 5 տարի առաջ «Ստոկը» տեղափոխվեց Պրեմիեր Լիգա: Այս ամբողջ ընթացքում «Ստոկը» հաստատվել է որպես միջին թիմ:

Այնուամենայնիվ, մասնագետը մտածում է ակումբից հեռանալու մասին: Տոնին արդեն 10 տարի է՝ գլխավորում է «Ստոկը»: Սակայն նա ավելի ու ավելի է հիասթափվում: Մասնավորապես, նրան դուր չի գալիս անբավարար միջոցները, որ ակումբի ղեկավարությունը հատկացնում է տրանսֆերներին: Հենց այդ պատճառով ակումբը չի կարողանում ձեռք բերել այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք Մուսա Սիսոկոն է:

Ակումբից հեռանալու մեկ այլ պատճառ կարող է հանդիսանալ երկրպագուների վերաբերմունքի փոփոխությունը: «Վեստ Բրոմվիչի» հետ խաղում (0:0) երկրպագուները քննադատեցին մարզչին, իսկ մի քանիսն էլ հորդորեցին նրան հեռանալ:

«Ստոկն» ընթացիկ մրցաշրջանը լավ մեկնարկեց՝ մի քանի խոշոր հաղթանակ տոնելով: Այնուհետև ակումբը սկսեց պարտվել: Վերջին 11 խաղերում «Ստոկն» ընդամենը 1 հաղթանակ է տոնել և հավաքել ընդամենը 6 միավոր: