• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտենհեմ»-ը պատրաստվում է ձեռք բերել Ալդերվերելդին

Տոբի Ալդերվերելդ«Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը ակնկալում է համախմբել իրենց թիմի պաշտպան Յան Վերտոնգենին և Տոբի Ալդերվերելդ, ովքեր միասին հանդես են եկել «Այաքս»-ի կազմում:

Բելգիական կենտրոնական պաշտպանների զույգը կարեւոր դեր խաղացին ամստերդամցիների համար` հաղթելու Հոլանդիայի առաջնությունը վերջին մրցաշրջանում: Այդ հաջող մրցաշարից հետո երկու խաղացողների նկատմամբ հետաքրքրությունը մեծացավ Եվրոպական բազմաթիվ ակումբների մոտ, սակայն «Այաքս»-ը լքեց միայն Վերտոնգենը:

Տոբի Ալդերվերելդ և Յան Վերտոնգեն

Daily Mail-ի տեղեկատվությամբ, ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Տոտենհեմ»-ը պատրաստվում է անել առաջարկ 23-ամյա Ալդերվերելդի ձեռք բերելու համար: Խաղացողի համար «Տոտենհեմ»-ը  կմրցի մոտ 15 ակումբների հետ, որոնք նույնպես ցանկանում են օգտվել Տոբիի ծառայություններից:

Հավելենք, որ Ալդերվերելդի ձեռքբերման դեպքում, Վիլաշ-Բոաշը նախատեսում բաժանվել Վիլյամ Գալասից և Մայքլ Դոուսոնից, ում գլխավոր մարզիչը չի տեսնում իր երկարաժամկետ ծրագրերում: