• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտեհեմ» – «Արսենալ» (անոնս)

Spurs-ArsenalՊրեմիեր Լիգայի 24-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, ուր հյուսիսլոնդոնյան դերբիում միմյանց կհանդիպեն սկզբունքային մրցակիցներ «Տոտտենհեմը» և «Արսենալը»:

Այս երկու ակումբների հակամարտությունը դարից ավել պատմություն ունի, ինչի շնորհիվ նրանց բոլոր հանդիպումներն անցնում են անզիջում պայքարում: Թիմերից յուրաքանչյուրը ցանկանում է ապացուցել, որ ինքն է Լոնդոնի հյուսիսի ուժեղագույն ակումբը:

Այս պահին թիմերը մրցաշարային աղյուսակում գտնվում են միմյանց հարևանությամբ՝ «Արսենալը» 42 միավորով 5-րդն է, իսկ «Տոտտենհեմը» երկու միավոր պակաս ունի և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջին խաղում, որը կայացավ «Էմիրեյթսում», գրանցվեց խաղաղ ելք (1:1):

Ընդհանուր առմամբ «Տոտտենհեմը» և «Արսենալը» հանդիպել են 179 անգամ և առավելությունը «զինագործների» կողմն է, որոնք հաղթել են միմյանց միջև անցկացված խաղերից 74-ում: 46 անգամ գրանցվել է ոչ ոքի, իսկ 54 խաղում ուժեղ է գտնվել «Տոտտենհեմը»:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 16:45-ին:

Մեր կանխատեսում՝ 2:2:

Հետաքրքիր փաստեր