• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմը» գնեց Դեանդրե Յեդլինին

Դեադրե Յեդլին«Տոտտենհեմը» պաշտոնապես հայտնել է «Սիեթլ Սաունդերսի» և ԱՄՆ-ի ազգային հավաքականի աջ պաշտպան Դեանդրե Յեդլինին գնելու մասին: Գործարքի արժեքը կազմել է 2-2,4 մլն ֆունտ:

Յեդլինը լոնդոնյան ակումբի հետ չորս տարվա պայմանագիր է ստորագրել, սակայն Անգլիայում իր ելույթները կսկսի միայն հաջորդ ամառվանից, քանի որ «Տոտտենհեմը» նրան մեկ տարվա վարձակալությամբ վերադարձրել է «Սաունդերսին»:

21-ամյա պաշտպանն իր երկրի ազգային հավաքականում յոթ խաղի է մասնակցել: Հուլիսին Յեդլինը «Սաունդերսի» կազմում մասնակցեց «Տոտտենհեմի» դեմ ընկերական խաղին (3:3), սակայն Դեանդրեն լոնդոնցիների ուշադրության կենտրոնում հայտնվել էր դեռ աշխարհի առաջնության ժամանակ:

Հետաքրքիր փաստեր