• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմը» կփորձի գնել Ռոմելու Լուկակուին

Ռոմելու ԼուկակուԻնչպես հայտնում է The Telegraph-ը, ամռանը «Տոտտենհեմի» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը կդառնա «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն:

Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա բելգիացին վարձավճարով հանդես է գալիս «Էվերթոնում»: Նախորդ տուրում «Սուոնսիի» դարպասը խփած գոլը 11-րդն էր Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում:

Հաղորդվում է, որ «Տոտտենհեմը» Լուկակուի ծառայություններով հետաքրքրված էր դեռ նախորդ ամռանը: «Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին այդ ժամանակ անգամ Ռոմելուի դիմաց Էմանուել Ադեբայորին էր առաջարկել:

Ամռանը «Տոտտենհեմը» գրավիչ առաջարկ կանի «Չելսիին», որը 2011թ-ին Լուկակուին գնել է 17 մլն ֆունտով: Հաղորդվում է նաև, որ «Տոտտենհեմը» Լուկակուին որպես այլընտրանք տեսնում է Խավիեր Էրնանդեսին և Լոիկ Ռեմիին: