• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմը» մտադիր է գնել Լալանային

Ադամ ԼալանաԳլխավոր մարզչի հարցը լուծելուց հետո «Տոտտենհեմը» մտադիր է «Լիվերպուլի» քթի տակից տանել «Սաութհեմպտոնի» կիսապաշտպան Ադամ Լալանային:

Մայիսի սկզբին «Լիվերպուլը» Լալանային համար 20 մլն ֆունտ առաջարկեց: Սակայն «Սեյնտ Մերիի» ակումբն իր ֆուտբոլիստին գնահատում է 10 մլն ֆունտ ավել:

«Սաութհեմպտոնը» երեքշաբթի օրը բաժանվեց Մաուրիսիո Պոչետինոյից, ով աշխատանքը շարունակելու է «Տոտտենհոմում»: Ինչպես հաղորդում է The Guardian-ը, Պոչետինոն արդեն իր հետ «Ուայթ Հարթ Լեյն» է տարել իր մարզչական շտաբը:

Արժե նշել, որ լոնդոնցիները Լալանայով հետաքրքրվում էին մինչ Պոչետինոյի նշանակելը: Սակայն հենց 42-ամյա արգենտինացու տեղափոխությունը կարող է որոշիչ գործոն լինել, որ Ադամը «Տոտտենհեմը» նախընտրի «Լիվերպուլից»: