• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմը» մտադիր է գնել Սոն Հին Մինին

Սոն Հեն Մին«Տոտտենհեմը» մտադիր է Էրիկ Լամելայի փոխարեն ակումբ հրավիրել Լևերկուզենի «Բայերի» աստղ Սոն Հին Մինին։

Երկու տարվա ընթացքում Լամելան այդպես էլ չկարողացավ իրեն դրսևորել անգլիական ֆուտբոլում և այժմ բանակցություններ է վարում «Ինտեր» տեղափոխվելու համար։ Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն որոշել է չկանգնել իր հայրենակցի ճանապարհին, ով ցանկանում է վերադառնալ Ա Սերիա։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Տոտտենհեմը» մտադիր է արգենտինացու տեղը հրավիրել Սոնին։ Լոնդոնցիներն արդեն 18 մլն ֆունտ են առաջարկել գերմանական ակումբին։ Առաջիկայում բոնուսների հետ միասին 23-ամյա հարավկորեացու համար առաջարկվող գումարը կարող է հասնել 22 մլն ֆունտի։

«Սոնալդո» մականունով Սոնը կարող է խաղալ ցանկացած եզրում։ Նա հիմնականում կատարում է երկրորդ հարձակվողի դերը։ Բունդեսլիգայում մասնակցած 131 խաղում նա դարձել է 41 գոլի հեղինակ։

Հետաքրքիր փաստեր