• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմը» մտադիր է ձեռք բերել Պետր Չեխին

Պետր Չեխ«Տոտտենհեմը» ցանկանում է ձեռք բերել «Չելսիի» դարպասապահ Պետր Չեխին, որպես փոխարինող Ուգո Լյորիսին, ով ամռանը, ամենայն հավանականությամբ, կլքի «Ուայթ Հարթ Լեյնը»:

2013/14 մրցաշրջանի արդյունքում «Տոտտենհեմը» կրկին չկարողացավ տեղ գտնել Չեմպիոնների Լիգայի գոտում, և այժմ սպասվում է, որ Լյորիսի գլխավորությամբ մի շարք աստղեր կլքեն Հյուսիսային Լոնդոնը:

Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, 27-ամյա ֆրանսիացու համար պայքարում են «Բարսելոնան», ՊՍԺ-ն և «Ռոման»: «Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին մտադիր է իր դարպասապահի համար պահանջել 30 մլն ֆունտ:

Լյորիսի փոխարեն լոնդոնյան ակումբը պատրաստ է հրավիրել 32-ամյա Չեխին, ով, ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանում կկորցնի տեղը հիմնական կազմում, երբ «Սթեմֆորդ Բրիջ» վերադառնա Տիբո Կուրտուան: Հիշեցնենք, որ Չեխը «ազնվականների» հետ է 2004թ-ից և այդ ընթացքում մասնակցել է ավելի քան 470 խաղի:

Հետաքրքիր փաստեր