• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմը» չի վաճառի Սիգուրդսոնին և Դեֆոյին

Գիլֆի Սիգուրդսոն«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը բացառել է կիսապաշտպան Գիլֆի Սիգուրդսոնի և հարձակվող Ջերմեյն Դեֆոյի վաճառքը:

Նորեկներով համալրվելով` լոնդոնյան ակումբում մրցակցությունը հիմնական կազմում խաղալու համար մեծացել է, որն էլ Սիգուրդսոնի և Դեֆոյի ապագան «Ուայթ Հարթ Լեյնում» հարցականի տակ է դրել: Սակայն «Տոտտենհեմը» մտադիր չէ հրաժեշտ տալ նրանց:

-Նրանք մեր խաղացողներն են, և մենք ամբողջովին վստահում ենք նրանց: Սիգուրդսոնը և Դեֆոն մտնում են մեր պլանների մեջ:

Ջերմեյնը «Տոտտենհեմի» հերոսն է, և նրա հետ կապված ամեն ինչ կարգին է: Նրան ուղղակի սպասվում է մրցակցություն, որին նա հանդիպելու է իր ամբողջ կարիերայի ընթացքում,- Վիլաշ-Բոաշի խոսքերն է մեջբերում Daily Express-ը:

Հետաքրքիր փաստեր