• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմը» վարձակալեց Ուեմբլի մարզադաշտը

Ուեմբլի մարզադաշտ«Տոտտենհեմը» Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի հետ հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ «Ուեմբլի» մարզադաշտը վարձակալելու հետ կապված։

Ինչպես արդեն հայտնել էինք, ակումբն այժմ կառուցում է իր նոր՝ 61 հզր տեղանոց մարզադաշտը, որի պատճառով հաջորդ մրցաշրջանում հնարավոր չի լինի օգտագործել «Ուայթ Հարթ Լեյնը» ողջ ծավալով։

«Տոտտենհեմը» Չեմպիոնների Լիգայի 2016/17 մրցաշրջանի իր տնային խաղերը կանցկացնի «Ուեմբլիում»։ Բացի այդ, կողմերը համաձայնության են եկել 2017/18 մրցաշրջանի համար։ Հյուսիսլոնդոնցիներն մեկ տարի հետո Անգլիայի առաջին մարզադաշտը կօգտագործեն արդեն նաև իրենց բոլոր տնային խաղերի համար։

֊Հաշվի առնելով հաջորդ մրցաշրջանում «Ուայթ Հարթ Լեյնի» նստատեղերի կրճատումը և Չեմպիոնների Լիգայի տոմսերի պահանջարկը՝ «Ուեմբլին» օգտագործելը մեզ թույլ կտա բավարարել տոմսերի ողջ պահանջարկը։

Մեր կանխատեսումներով այն կկազմի մոտ 50 հզր տոմս և մենք հնարավորություն կունենանք ավելի շատ երկրպագուների առջև հանդես գալ Չեմպիոնների Լիգայում,֊ ասել է «Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին։

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր