• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմի» կիսապաշտպանը տեղափոխվեց ՊՍԺ

Բենջամին ՍտամբուլիՖրանսիական «Պարի Սեն-Ժերմենը» պաշտոնապես հայտնել է «Տոտտենհեմի» կիսապաշտպան Բենջամին Ստամբուլիին գնելու մասին:

Անցած ամառ լոնդոնյան ակումբը Ստամբուլիի համար 4,7 մլն ֆունտ վճարեց, սակայն 24-ամյա ֆրանսիացին այդպես էլ չկարողացավ իրեն դրսևորել Մաուրիսիո Պոչետինոյի թիմում:

Ամառվա սկզբին խոսվում էր, որ Բենջամինը կարող է միանալ Պրեմիեր Լիգայի նորեկ «Ուոթֆորդին», սակայն իմանալով Ֆրանսիայի չեմպիոնների հետաքրքրության մասին՝ Ստամբուլին առանց երկար մտածելու միացավ նրանց՝ 5 տարվա պայմանագիր ստորագրելով ՊՍԺ-ի հետ:

-Ես շատ հպարտ եմ «Պարի Սեն-Ժերմենի» ֆուտբոլիստ դառնալու համար: Ես մտադիր չէի մեկ տարի հետո լքել Պրեմիեր Լիգան, սակայն երբ քեզ ցանկանում է իր կազմում տեսնել ՊՍԺ-ի նման ակումբ, չպետք է բաց թողնես այդպիսի հնարավորությունը,- Ստամբուլիի խոսքերն է մեջբերում փարիզյան ակումբի պաշտոնական կայքը: