• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմի» և «Ռեալի» նախագահները հանդիպել են Մայամիում

Ֆլորենտինո ՊերեսԻնչպես և սպասվում էր, «Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին Գարեթ Բեյլի տրանսֆերի համար Մայամիում հանդիպել է «Ռեալի» իր կոլեգա Ֆլորենտինո Պերեսին:

The Guardian-ի տեղեկություններով, «Ռեալի» ղեկավարը հաստատել է 100 մլն եվրո (86 մլն ֆունտ) վճարելու իր ակումբի պատրաստակամությունը, ինչը նոր ռեկորդ կլինի համաշխարհային ֆուտբոլում:

Լևին իր հերթին ցանկություն է հայտնել Բեյլին բաց թողնել «Սանտյագո Բեռնաբեո», սակայն միայն 100 մլն ֆունտի դիմաց: Լոնդոնցիների ղեկավարը պատրաստ է գումարի մի մասի փոխարեն ստանալ նաև «Ռեալի» հեռանկարային հարձակվող Ալվարո Մորատային:

Սակայն «Ռեալը» շատ թանկ է գնահատում Մորատային և սպասվում է, որ ավելի շուտ նրանք կավելացնեն 14 մլն ֆունտ, քան «Տոտտենհեմին» կզիջեն երիտասարդ ֆուտբոլիստին:

Ավելացնենք, որ երկու ակումբների միջև բանակցությունները չեն ավարտվել: Մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը Լևին և Պերեսը կփորձեն համաձայնության եզրեր գտնել: