• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմն» «Արսենալի» հետ կպայքարի Ռեմիի համար

Լոիկ Ռեմի«Տոտտենհեմը» չի պատրաստվում հրաժարվել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հարձակվող Լոիկ Ռեմիին գնելու մտքից և պատրաստվում է պաշտոնական առաջարկ անել:

27-ամյա ֆրանսիացուն վաղուց է ցանկանում գնել «Տոտտենհեմի» սկզբունքային մրցակից «Արսենալը»: Երեկ հայտնի դարձավ, որ «զինագործները» Ռեմիի տրանսֆերի համար բանակցություններ են սկսել ՔՊՌ-ի հետ:

Եվ չնայած որ Լոիկին հետաքրքրել է «Էմիրեյթս» տեղափոխվելու տարբերակը, «Տոտտենհեմը» կպայքարի ֆուտբոլիստի համար: Սպասվում է, որ մոտակա օրերի ընթացքում «Տոտտենհեմը» լոնդոնյան իրենց հարևաններին կառաաջարկի Ռեմիի համար պայմանագրով նախատեսված 8 մլն ֆունտը:

«Ուայթ Հարթ Լեյնում» վստահ են, որ մշտական խաղային պրակտիկա առաջարկելով կարող են Ռեմիին բերել իրենց թիմ: Ավելացնենք, որ նախորդ մրցաշրջանում Լոիկը վարձավճարով հանդես եկավ «Նյուքասլ Յունայթեդում» և աչքի ընկավ Պրեմիեր Լիգայում խփած 14 գոլով:

Հետաքրքիր փաստեր