• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմն» իր ավագին վաճառեց «Սանդերլենդին»

Յունես Կաբուլ«Տոտտենհեմն» իր կենտրոնական պաշտպան և թիմի ավագ Յունես Կաբուլին վաճառեց «Սանդերլենդին»: Գործարքը գնահատվում է 5 մլն ֆունտ:

Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո Մաուրիսիո Պոչետոինոն բոլորի համար անակնալ կերպով ֆրանսիացուն նշանակեց թիմի ավագ:

Սակայն Յունեսը չարդարացրեց մարզչի հույսերը՝ աստիճանաբար կորցնելով տեղը հիմնական կազմում: Նախորդ մրցաշրջանում Կաբուլը մասնակցել է 11 խաղի, որից վերջինը՝ նոյեմբեի 9-ին:

Այժմ «Տոտտենհեմը» որոշեց բաժանվել Կաբուլից, ով «Ուայթ Հարթ Լեյնում» առաջաին անգամ հայտնվեց 2007 թվականին, իսկ երեք տարի հետո այստեղ վերադարձավ «Պորտսմուտից»: «Տոտտենհեմն» ընդունեց «Սանդերլենդի» առաջարկը, որը Յունեսի հետ չորս տարվա պայմանագիր ստորագրեց:

Այս պարագայում, 29-ամյա Կաբուլը դարձավ այս ամառվա ընթացքում Դիկ Ադվոկատի թիմի չորրորդ նորեկը:

Հետաքրքիր փաստեր