• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմ» – «Արսենալ» (անոնս)

Spurs-ArsՊրեմիեր Լիգայի 30-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից երկրորդը տեղի կունենա Լոնդոնի հյուսիսում, ուր միմյանց կհանդիպեն սկզբունքային մրցակիցներ «Տոտտենհեմը» և «Արսենալը»:

«Տոտտենհեմի» և «Արսենալի» դիմակայությունը ոչ միայն տուրի, այլ նաև առաջնության ամենահետաքրքիր հանդիպումներից է: Հյուսիսլոնդոնյան դերբին միշտ էլ աչքի է ընկել անզիջում պայքարով և գոլառատությամբ:

Դաշտի տերերն ընթացիկ մրցաշրջանում փոխել են գլխավոր մարզչին և դեռևս չեն կարողանում կայուն խաղ ցուցադրել: «Տոտտենհեմն» այժմ 53 միավորով 5-րդ հորիզոնականում է: Թիմ Շերվուդի սաները նախորդ տուրում ջախջախվեցին լոնդոնյան մեկ այլ ակումբ «Չելսիից»՝ 4:0: Լուրջ խնդիրներ կան թիմի պաշտպանությունում:

Ինչ վերաբերվում է «Արսենալին», ապա «զինագործները» հաջող մեկնարկեցին մրցաշրջանը և երկար ժամանակ գլխավորում էին մրցաշարային աղյուսակը, սակայն վերջին խաղերի արդյունքում նրանք հայտնվել են արդեն 4-րդ հորիզոնականում: Նախորդ տուրում «Արսենալն» անակնկալ պարտություն կրեց «Ստոկ Սիթիից»՝ 1:0:

Ընդհանուր առմամբ լոնդոնյան այս ակումբները հանդիպել են 172 անգամ և առավելությունը «զինագործների» կողմն է, ովքեր հաղթել են միմյանց միջև կայացած խաղերից 73-ում: 45 անգամ գրանցվել է ոչ ոքի, իսկ 54 խաղում ուժեղ է գտնվել «Տոտտենհեմը»:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 20:00-ին:

Մեր կանխատեսումը՝ 1:2:

Հետաքրքիր փաստեր