• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Տոտտենհեմ-Բավարիա 2-7: Կամ Արյունահեղություն Լոնդոնի Հյուսիսում

Տոտտենհեմը սկսեց խաղը հրաշալի ֆուտբոլով, բայց կորցրեց առավելությունը, երբ դադարեց ինտենսիվ պրեսինգի դիմել: Բավարիան հասավ առավելության Գնաբրիի ու Լեվանդովսկիի հայոկապության շնորհիվ, ոչ թե կոլեկտիվ խաղի:

Շատ կարծիքներ եմ լսել, որ Պոչետինոն հատուկ է դիմում, այսպես ասած պրեսսինգի ինտենսիվության մանիպուլյացիաների այսինքն` խաղի ընթացքում կտրուկ պրեսինգի անհետացում, կամ հանդիպում ընդհանրապես առանց ինտենսիվ պրեսսինգի, իբր թիմին ֆիզիկապես ուժասպառ չանելու համար, բայց դա մասամբ է համապատասխանում իրականությանը: Տոտտենհեմի ագրեսիվ պրեսսինգը տեղ-տեղ սկսել էր կորցնել իր ինտենսիվությունը դեռ 2019 ի սկզբներին, դա պայմանավորված էր Մուսսա Դեմբելեի տրանսֆերով Չինաստան և Էրիկ Դայերի ու Վանյամայի վնասվածքներով: Այդ պատճառով այդ ժամանակ Պոչետինոն անցավ ավելի քաոսային սխեմայի՝ 4-4-2 ՝ կենտրոնում շեղանկյան (dimond) դասավորությամբ (ալե ժոզե, պորտուգալացու Չելսին առաջինն է կենտրոնում շեղանկյուն դասավորություն կիրառել ԱՊԼ ում):

Խաղի սկիզբը և Տոտտենհեմի ինտենսիվ պրեսսինգը

Նման դասավորություն նա ընտրեց նաև Բավարիայի դեմ խաղում, որտեղ շեղանկյուն էին կազմում՝ Նդոմբելեն ու Սիսսոկոն աջ ու ձախ կողմերում, Ալլին շեղանկայն գագաթում էր, իսկ Վինկսը՝ հենակետային գոտում:  Նման դասավորությամբ Պոչետինոն, կարծում եմ, փորձում էր հենց սկզբում զգալի առավելություն ստանալ մյունխենյան ակումբի նկատմամբ, քանի որ պարզ էր, որ այդպես երկար նրանք չեն կարող խաղալ, ինչպես նաև Նդոմբելեն նոր է առողջացել և դեռ իր օպտիմալ մարզավիճակից բավականին հեռու է:  Բավարիան նույնպես դուրս էր եկել 4-4-2 սխեմայով, բայց դասական դասավորությամբ:  Իրականում Կովաչի ակումբը հեռու է կոլեկտիվ խաղից, այնտեղ անհատներն են հարցեր լուծում: Այդպես էլ եղավ այս խաղում, բայց եկեք առաջ չանցնենք իրադարձություններից:

Տոտտենհեմը խաղը սկսեց ինտենսիվ, հոյակապ պրեսսինգով:  Մյունխենյան ակումբը գրոհի սկսման փուլում (եվրոպական տերմինալոգիայով՝ build-up) մեծ խնդիրներ ուներ.  Տոտտենհեմը ծանրաբեռնում էր կենտրոնական հատվածը՝ ստիպելով Կովաչի ֆուտբոլիստներին  խաղալ եզրերով, որտեղ հասցնում էին Սիսսոկոն ու Նդոմբելեն:  Կեյնը, Ալին և Սոնը իրենց տեղափոխություններով խարխլում են Բավարիայի պաշտպանողական դիրքերը, հատկապես հրաշալի էր տեղաշարժվում Սոնը:

Բավարիան նույնպես փորձում էր ճնշել. Գնաբրին, Լևանդովսկին, Կոուտինյոն, Կոմանը լոնդոնցիների թիկունք դուրս գալու պահ էին փնտրում, բայց Տոտտենհեմը այնպես էր գերծանրաբեռնում կենտրոնական գոտին, որը մյունխենցիները ստիպված վերադառնում էին ավելի կոնսերվատիվ դիրքի: Պոչետինոյի սաները կարողանում էին Բավարիայի գծերի միջև գնդակ ստանալ ու տեղաշարժել այն, ակտիվ էր հատկապես Նդոմբելեն:

Տոտտենհեմի պրեսսինգը անհետանում է և Բավարիան է սկսում թելադրել խաղի կանոնները

Սկզբում զգացվեց Տոտտենհեմի անհամաձայնվածությունը… Քեյնը իջավ շատ խորը՝ հասնելով Ալիին, մինչև այս երկուսը փորձում էին հասկանալ, թե ով ինչ է անելու Բավարիան անցավ գրոհի և Կիմմիխը հավասարեցրեց հաշիվը: Տոտտենհեմի պրեսսինգը  սկսեց քիչ-քիչ անհետանալ, ճիշտ է վերը նշված մեխանիզմների շնորհիվ նրանք դեռ շարունակում էին սպառնալ Նոյերի դարպասին, բայց Բավարիան արդեն ավելի շատ էր տիրում գնդակին:  Երբ առաջին կեսից հետո Տոտտենհեմի պրեսինգը անհետացել էր Պոչետինոն հանձնարարեց վերադասավորվել դասական 4-4-2 ի: Այսինքն նույն Բավարիայի հայելանման դասավորությունը, որտեղ Սոնը տեղափոխվեց ձախ եզր, իսկ Ալին ու Քեյնը մնացին հարձակման գծում: Իրականում դա այդքան էլ վատ գաղափար չէր, բայց այս դեպքում առաջին պլան են դուրս գալիս ֆուտբոլիստների անհատական հատկանիշները…իսկ մնացածը արդեն 2-7 ն է:

Կյանքում ոչինիչ հենյ այնպես չի լինում, եթե նույնիսկ քեզ մի օր ահավոր շատ հաջողել է, հիշիր, դա հենց այնպես չի, դա պարտքով է: Կարծում եմ Տոտտենհեմը իր պարտքերը վճարեց, իսկ Բավարիան… Բավարիան պարտք վերցրեց…

Հիվանդացեք միայն ֆուտբոլով:

Հեղ.՝ Կարեն Պողոսյան

Թեմատիկ նորություններ