• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմ» – «Լիվերպուլ» (անոնս)

Տոտտենհեմ ԼիվերպուլՊրեմիեր Լիգայի 3-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից երկրորդը տեղի կունենա Լոնդոնի «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» կհյուրընկալի «Լիվերպուլին»:

Վերջին տարիներին այս թիմերի հանդիպումները բավական դրամատիկ են ստացվում: Եվ եթե երեք տարի առաջ այս մարզադաշտում լոնդոնցիները չորս անպատասխան գնդակ ուղարկեցին «կարմիրների» դարպասը, իսկ երկու տարի առաջ հաղթեցին 2:1 հաշվով, ապա ընդամենը մեկ տարի առաջ «Լիվերպուլը» 0:5 հաշվով ֆանտաստիկ հաղթանակ տարավ «Տոտտենհեմի» նկատմամբ:

«Տոտտենհեմի» և «Լիվերպուլի» հանդիպումները միշտ գոլառատ են ստացվում: Վերջին երեք խաղերի ընթացքում թիմերը 14 գնդակ են ուղարկել միմյանց դարպաս: Ընթացիկ մրցաշրջանում «Տոտտենհեմն» ունի 100% արդյունավետություն՝ 2 խաղ, 2 հաղթանակ, 5 խփած և ոչ մի բաց թողած գոլ, իսկ «Լիվերպուլը» հասցրել է պարտություն կրել:

Անգլիական այս երկու գրանդներն ընդհանուր առմամբ հանդիպել են 159 անգամ և առավելությունը «կարմիրների» կողմն է, ովքեր հաղթել են միմյանց միջև անցկացված խաղերից 73-ում, 39 անգամ թիմերը բաժանվել մեկական միավոր վաստակած, իսկ 47 խաղում ուժեղ են գտնվել լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստները:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 16:30-ին:

Մեր կանխատեսումը՝ 2:2:

Հետաքրքիր փաստեր