• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմ» – «Լիվերպուլ» (անոնս)

S-LՊրեմիեր Լիգայի 16-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից երկրորդը տեղի կունենա Լոնդոնի «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, ուր միմյանց կհանդիպեն «Տոտտենհեմը» և «Լիվերպուլը»:

Մրցաշարային աղյուսակում թիմերին բաժանում է ընդամենը 3 միավոր, ուստի հաղթանակը շատ կարևոր է երկու կողմերի համար էլ: «Լիվերպուլն» ունի առաջնության երկրորդ լավագույն հարձակման գիծը: «Կարմիրները» Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփել են 34 գնդակ և այդ ցուցանիշով զիջում են միայն «Մանչեսթեր Սիթիին»: Բացի այդ, «Լիվերպուլում» է առաջնության լավագույնը ռմբարկուն՝ Լուիս Սուարեսը, ով 15 գոլի հեղինակ է դարձել:

Ի տարբերություն «Լիվերպուլի», իրենց այսօրվա մրցակիցն աչքի չի ընկնում արդյունավետությամբ: «Տոտտենհեմն» այնքան գոլ է խփել, որքան «Լիվերպուլի» առաջատար Լուիս Սուարեսը:

Թիմերն այս հանդիպմանն են մոտեցել հաղթանակներով: Բրենդան Ռոջերսի սաները նախորդ տուրում առավելության հասան լոնդոնյան մեկ այլ ակումբ «Վեստ Հեմի» նկատմամբ, իսկ «Տոտտենհեմը» Եվրոպա Լիգայի խմբային փուլում 4:1 հաշվով հաղթեց ռուսական «Անժիին»:

Ընդհանուր առմամբ թիմերը հանդիպել են 157 անգամ և առավելությունը մերսիսայդցիների կողմն է, ովքեր հաղթել են 71 խաղում: 39 անգամ գրանցվել է խաղաղ ելք, իսկ 47 խաղում ուժեղ են գտնվել լոնդոնցիները:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 20:00-ին:

Մեր կանխատեսումը՝ 2:1:

Հետաքրքիր փաստեր