• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ» (անոնս)

Spurs-MUՊրեմիեր Լիգայի 19-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Լոնդոնի «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, ուր «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի տեղի «Տոտտենհեմին»:

Լուի վան Գալը կարողացավ «կարմիր սատանաներին» վերադարձնել իրենց առաջվա խաղը: Նախորդ մրցաշրջանից հետո, երբ Անգլիայի ամենատիտղոսակիր ակումբը տեղը չգտավ անգամ Եվրոպա Լիգայի գոտում, այժմ նրանք լավագույն եռյակում են և կարող են անգամ միջամտել չեմպիոնական պայքարին:

Նրանց այսօրվա մրցակցի առաջադրանքն է տեղ գտնել լավագույն քառյակում: Մաուրիսիո Պոչետինոյի սաներն այժմ 30 միավորով զբաղեցնում են 7-րդ հորիզոնականը: Այս մրցաշրջանում լոնդոնյան ակումբի «հարազատ» հաշիվն է դարձել 2:1-ը: «Տոտտենհեմը» վերջին 10 խաղերից 8-ն ավարտել են հենց այդ հաշվով:

Թիմերն ընդհանուր առմամբ հանդիպել են 180 անգամ և առավելությունը մանկունյանցիների կողմն է, ովքեր հաղթել են միմյանց միջև անցկացված խաղերից 84-ում: 48 անգամ գրանցվել է խաղաղ ելք և նույնքան անգամ հաղթել է «Տոտտենհեմը»:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 16:00-ին:

Մեր կանխատեսումը՝ 1:2

Թեմատիկ նորություններ