• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմ» 2-1 «Արսենալ» (տեսանյութ)

Տոտտենհեմ - ԱրսենալՊրեմիեր Լիգայի 28-րդ տուրի կենտորանական հանդիպումը տեղի ունեցավ Լոնդոնի «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում: Հյուսիսլոնդանյան դերբիում ուժերը չափեցին «Տոտտենհեմը» և «Արսենալը»:

Առաջին խաղակեսում հավսար պայքար ընթացավ: Երկու թիմերն էլ մի քանի վտանգավոր պահ ստեղծեցին, սակայն ավելի արդյունավետ գործեցին Վիլաշ-Բոաշի սաները: Խաղի հաշիվը 37-րդ րոպեին Գիլֆի Սիգուրդսոնի փոխանցումից հետո բացեց Գարեթ Բեյլը՝ խփելով ընթացիկ մրցաշրջանում իր 16-րդ գնդակը: Ընդամենը 2 րոպե հետո Ահարոն Լենոնը հաշիվը դարձրեց 2:0:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Արսենալը» կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը: Գոլի հեղինակ դարձավ Պեր Մերտեզակերը՝ 2:1: Խաղի մնացած ժամանակում հաշվի մեջ փոփոխություն տեղի չունեցավ և «Տոտտենհեմը» անչափ կարևոր խաղում հաղթեց 2:1 հաշվով:

Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը» մրցաշարային աղյուսակում շրջանցեց «Չելսիին» և զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:

Գոլեր. Բեյլ՝ 37ր, Լենոն՝ 39ր, Մերտեզակեր՝ 51ր