• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Քարդիֆը» ցանկանում է վարձակալել Սթիվ Կոլկերին

Սթիվ ԿոլկերՊրեմիեր Լիգայի նորեկ «Քարդիֆ Սիթին» ցանկանում է իր կազմն ուժեղացնել «Տոտտենհեմի» երիտասարդ պաշտպան Սթիվեն Կոլկերով:

Նախորդ մրցաշրջանում Կոլկերը «Տոտտենհեմի» կազմում մասնակցել է Պրեմիեր Լիգայի 18 հանդիպման, իսկ նոյեմբերին անգամ նորամուտը նշեց Անգլիայի ազգային հավաքականում: Սակայն «Տոտտենհեմի» պաշտպանության կենտրոնում մեծ մրցակցության պատճառով Կոլկերը կարող է վարձավճարով ուղարկվել այլ ակումբ: Վիլաշ-Բոաշը մտադիր է Վիլյամ Գալասի փոխարեն թիմ հրավիրել ռումինացի պաշտպան Վլադ Կիրիկեշին:

«Քարդիֆ Սիթին» պատրաստ է 21-ամյա անգլիացուն մշտական խաղային պրակտիկա ապահովել, ինչը Կոլկերին կօգնի պատրաստվել աշխարհի առաջնությանը:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, այժմ Կոլկերին իր թիմում է ցանկանում տեսնել նաև «Լիվերպուլը»: