• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Քլայնը և Շելվին հրավիրվել են Անգլիայի ազգային հավաքական

Նաթանիել ՔլայնԱնգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հայտնել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավիրվել են մասնակցելու Եվրո-2016-ի որակավորման փուլում Սան-Մարինոյի և էստոնիայի դեմ խաղերին:

Առաջին անգամ Անգլիայի հավաքականից հրավեր է ստացել «Սաութհեմպտոնի» աջ պաշտպան Նաթանիել Քլայնը, ով փայլուն ելույթներ է ունենում ընթացիկ մրցաշրջանում:

Հրավիրվածների թվում է նաև «Արսենալի» ձախ պաշտպան Կիերան Գիգսը և «Սուոնսիի» կիսապաշտպան Ջոնջո Շելվին: «Երեք առյուծներին» է միացել նաև «Լիվերպուլի» փլեյմեյքեր Ադամ Լալանան, ով վնասվածքի պատճառով բաց թողեց հավաքականի վերջին խաղը:

Ֆուտբոլիստներ, ովքեր Սան-Մարինոյի և Էստոնիայի դեմ խաղերի համար հրավիրվել են Անգլիայի հավաքական.

Դարպասապահներ՝ Ջո Հարտ  («Մանչեսթեր Սիթի»), Ֆրեյզեր Ֆոսթեր («Սաութհեմպտոն»), Բեն Ֆոսթեր («Վեստ Բրոմվիչ»):

Պաշտպաններ՝ Լեյթոն Բեյնս («Էվերթոն»), Գարի Կեհիլ («Չելսի»), Ֆիլ Ջագելկա («Էվերթոն»), Ջոն Սթոնս («Էվերթոն»), Նաթանիել Քլայն («Սաութհեմպտոն»), Կիերան Գիբս («Արսենալ»):

Կիսապաշտպաններ՝ Ֆաբիան Դելֆ («Աստոն Վիլլա»), Ջորդան Հենդերսոն («Լիվերպուլ»), Ադամ Լալանա («Լիվերպուլ»), Ջեյմս Միլներ («Մանչեսթեր Սիթի»), Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն («Արսենալ»), Ջոնջո Շելվի («Սուոնսի»), Ռահիմ Ստերլինգ («Լիվերպոիլ»), Անդրոս Թաունսենդ («Տոտտենհեմ»), Ջեկ Ուիլշեր («Արսենալ»):

Հարձակվողներ՝ Ռիկի Լամբերտ («Լիվերպուլ»), Ուեյն Ռունի («Մանչեսթեր Յունայթեդ»), Դենի Ուելբեք («Արսենալ»):

Հետաքրքիր փաստեր