• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Քոուլ. «Վան Պերսին լավագույնն է Մեսսիից և Ռոնալդուից հետո»

Վան Պերսի«Վեստ Հեմի» կիսապաշտպան Ջո Քոուլի կարծիքով «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին Վան Պերսին աշխարհի երրորդ լավագույն ֆուտբոլիստն է:

Շաբաթ օրը Անգլիայի գավաթի շրջանակներում կայացած «Վեստ Հեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման ժամանակ Քոուլը երկու արդյունավետ փոխանցում կատարեց, սակայն դա չօգնեց իր թիմին հաղթել: Մինչդեռ Վան Պերսին, փոխարինման դուրս գալով, գոլ խփեց և փրկեց իր թիմին պարտությունից (2:2):

Քոուլը չի թաքցնում իր հիացմունքը Վան Պերսիի նկատմամբ, որն արդեն 20 գնդակ է խփել 26 խաղում:

-Եթե բացառենք Մեսսիին և Ռոնալդուին, ապա Վան Պերսին լավագույնն է աշխարհում: «Արսենալում» նա ավելի հաճախ խաղում էր եզրերում, սակայն «Յունայթեդում» խաղալով կենտրոնում` ավելի քիչ է վազում և ուժերը պահում է հարձակման համար: Մեծ ուրախություն է հետևել նրա խաղին և բավականին դժվար է խաղալ նրա դեմ,- ասել է Քոուլը: The Guardian

Հետաքրքիր փաստեր