• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«ՔՊՌ»-ն կենտրոնացել է Ջերմեյն Դեֆոյի վրա

Ջերմեյն Դեֆո«Քուինս Պարկ Ռեյնջներսը» ցանկանում է ձեռք բերել «Տոտտենհեմի» հարձակվող Ջերմեյն Դեֆոյին:

Այս շաբաթ «Տոտտենհեմը» պաշտոնապես հայտնեց «Վալենսիայի» հարձակվող Ռոբերտո Սոլդադոյի տրանսֆերի հարցում համաձայնության գալու մասին: Այս տրանսֆերը հարցականի տակ է դնում 30-ամյա Դեֆոյի ապագան «Ուայթ Հարթ Լեյնում»:

Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, «ՔՊՌ»-ի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը մտադիր է օգտվել ստեղծված իրավիճակից և թիմ հրավիրել Դեֆոյին, ում հետ նա աշխատել է «Վեստ Հեմում», «Պորտսմուտում» և «Տոտտենհեմում»:

Ռեդնապը Դեֆոյի թեկնածությանը վերադարձավ Չարլի Օստինի և Գարի Հուպերի տրանսֆերները ձեռք բերելու անհաջող փորձերից հետո: Սակայն Ջերմեյնին իրենց թիմում է ցանկանում տեսնել նաև «Ստոկի» գլխավոր մարզիչը:

-Ես պատրաստվում եմ թիմ ստեղծել, որով կհպարտանան մարդիկ: Ես այս հարցում ունեմ ակումբի ղեկավարության աջակցությունը,- վստահորեն հայտնել է Ռեդնապը: