• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«ՔՊՌ»-ն կփորձի գնել Սքոտ Պարկերին

Սքոտ ՊարկերԻնչպես հաղորդում է The Guardian-ը, «Տոտտենհեմի» 32-ամյա կիսապաշտպան Սքոտ Պարկերը կարիերան կարող է շարունակել Չեմպիոնշիփ տեղափոխված «Քուինս Պարկ Ռեյնջերսում»:

Հաղորդվում է, որ «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը Պարկերին և նրա դիրքում հանդես եկող Թոմ Հադլսթոունին խորհուրդ է տվել նոր ակումբ փնտրել: Այս պահին «Տոտտենհեմը» կիսապաշտպանությունում բավական շատ ֆուտբոլիստներ ունի: Շուտով թիմին կմիանա նաև բրազիլիացի Պաուլինյոն:

Սպասվում է, որ «ՔՊՌ»-ն Պարկերի համար կվճարի 2 մլն ֆունտ: Տեղափոխվելու դեպքում Սքոտը կվաստակի ավելի քիչ, քան շաբաթական 60 հզր ֆունտն է, որ այժմ ստանում է «Ուայթ Հարթ Լեյնում»: Բացի այդ, Չեմպիոնշիփ տեղափոխվելու դեպքում կնվազեն Աշխարհի առաջնությանը մասնակցելու շանսերը: