• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Քևին Դե Բրյույնեն պաշտոնապես տեղափոխվեց «Վոլֆսբուրգ»

Քևին Դե Բրյույնե«Չելսիի» կիսապաշտպան Քևին Դե Բրյույնեն պաշտոնապես տեղափոխվեց «Վոլսբուրգ»: Այս մասին հաղորդում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

Կողմերը Բելգիայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերջին կետերը համաձայնեցրին այս առավոտ: Քևինը գերմանական ակումբի հետ 5 տարվա պայմանագիր է ստորագրել: Տրանսֆերի արժեքը չի հաղորդվում:

Ընթացիկ մրցաշրջանում Քևինը չարժանացավ «կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի վստահությանը և տեղ չգտավ թիմի հիմնական կազմում, ինչն էլ պատճառ դարձավ նրա հեռանալուն:

Նշենք, որ Քևինը Բունդեսլիգայում հանդես գալու փորձ ունի: «Չելսի» տեղափոխվելուց առաջ նա հանդես էր գալիս Բրեմենի «Վերդերում»: