• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Օզիլը երեք ամիս չի կարողանա դաշտ դուրս գալ

Մեսութ Օզիլ«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը ծնկի լուրջ վնասվածք է ստացել և երեք ամիս չի կարողանա օգնել «զինագործներին»:

Մեսութը մասնակցեց Պրեմիեր Լիգայում «Չելսիի» դեմ կիրակի օրը կայացած խաղին, որում իր թիմը պարտվեց 2:0 հաշվով: Գերմանիայի ազգային հավաքականին միացած Օզիլը բժիշկներին դիմել է ձախ ծնկի ցավերի համար:

25-ամյա կիսապաշտպանն ուղարկվել է խորքային բուժզննման, որի արդյունքը ցավալի է լոնդոնյան ակումբի համար: Ինչպես ասվում է Գերմանիայի ազգային հավաքականի պաշտոնական հաղորդագրության մեջ, Օզիլի ծնկի ջիլը մասամբ պատռվել է:

Մեսութի ապաքինման համար կպահանջվի 10-12 շաբաթ: Այս կորուստը մեծ հարված է «Արսենալի» համար, որն այս պահին իր տրամադրության տակ չունի նաև Աարոն Ռեմսիին և Միկել Արտետային:

Հետաքրքիր փաստեր