• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Օզիլի տեղափոխությունը զարմացրել է Ֆաբրեգասին

Մեսութ Օզիլ և Սեսկ Ֆաբրեգաս«Արսենալի» նախկին ավագ Սեսկ Ֆաբրեգասն ապշած է, թե ինչպես «զինագործներին» հաջողվեց ձեռք բերել կիսապաշտպան Մեսութ Օզիլին` իր կարծիքով «Ռեալ Մադրիդի» երկրորդ լավագույն խաղացողին:

Տրանսֆերային պատուհանի փակման օրն «Արսենալը» 42.5 մլն ֆունտով գնեց Օզիլի տրանսֆերը: Դրանից հետո «Ռեալի» մի քանի ֆուտբոլիստներ իրենց հիասթափությունն արտահայտեցին Մեսութի հեռանալու կապակցությամբ:

«Բարսելոնայում» հանդես եկող Ֆաբրեգասն այլ զգացողություններ ունի այս տրանսֆերի հետ կապված: Սեսկի կարծիքով, «Ռեալում» Օզլիը միայն մեկ խաղացողի էր զիջում:

-Ես իսկապես շատ զարմացած էի Օզիլի հեռանալուց հետո: Ես նրան Մադրիդում երկրորդ լավագույն խաղացողն էի համարում` Կրիշտիանու Ռոնալդուից հետո: «Արսենալի» համար հրաշալի ձեռքբերում է,- Cadena Cope ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտնել է Ֆաբրեգասը:

Հետաքրքիր փաստեր