• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Օլդ Թրաֆորդի» արքայազնը․ Փոլ Սքոուլզ

Փոլ ՍքոուլզՇիկահեր արքայազնը: Տեսնելով, թե ինչպես են «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանները կազմակերպում իրենց թիմի խաղը, ես տխրում եմ՝ հասկանալով, որ լեգենդար Փոլ Սքոուլզն այլևս «կարմիր սատանաների» կազմում չէ։

Այս նյութում տեղ են գտել ֆուտբոլից իսկապես հասկացող մարդկանց կարծիքները լեգենդար Փոլ Սքոուլզի մասին:

Ջորջ Բեստ

«Այս տղան իրոք կարողանում է ֆուտբոլ խաղալ»:
Շատ ճիշտ բնորոշում, Փոլն այն եզակիներից էր, ով կարողանում էր իսկապես ֆուտբոլ խաղալ:

Էյդուր Գուդյոնսեն

«Փոլն ինձ հանդիպած իդեալական ֆուտբոլիստներից է: Նրա մեկ հպումով խաղը ուղղակի ֆենոմենալ էր դառնում: Ամեն անգամ նրա հետ խաղալով՝ ես հասկանում էի, որ ոչ մի պարագայում չեմ կարող հավասարվել նրան: Իմ ամենասիրելի ֆուտբոլիստներից մեկն է: Նա միշտ ու ամեն ինչ ապացուցել է խաղադաշտում, իսկ դրա սահմաններից դուրս նա բավական համեստ անձնավորություն է»:

Լուիշ Ֆիգու

«Խաղերի ժամանակ ես միշտ զարմանում եմ, որ հասցնում եմ նրան տեսնել խաղադաշտում: Այս տղան ուղղակի անկասելի է: Դաշտում նրան շատ դժվար է կանգնեցնելը, իսկ դրա սահմաններից դուրս նա արագորեն անհետանում է տեսադաշտից»:

Scholes

Ռոյ Քին

«Մանուկ հասակից ինձ դուր էր գալիս հետևել նրա խաղին, նրա տեղաշարժերին, փոխանցումներին, հարվածներին, մենապայքար մղելուն: Ինձ համար Սքոուլզը համարվում է կենտրոնական կիսապաշտպանի իդեալ»:

Փոլ Սքոուլզի հարվածներն ուղղակի կատարյալ են: Բավական է միայն դիտել այս գոլը նրա կատարմամբ:

Ռոնալդինյո

«Ես ցանկանում եմ կատարել այնպիսի փոխանցումներ, ինչպես՝ Փոլը: Ո՞վ է նրան այդ ամենը սովորեցրել»:

Դիեգո Մարադոնա

«Նրա տեխնիկան ունիկալ է»

Ռիո Ֆերդինանդ

«Փոլ Սքոուլզը գնդակը ուղղորդող հեռակառավարվող համակարգ է: Նա անցավ երկար ճանապարհ` հարձակողական ոճի կիսապաշտպանից հասնելով մինչև հենակետային: Եվ բոլոր դիրքերում իրեն հիանալի դրսևորեց: Պարզապես հանճար»:

Դիմիտար Բերբատով

«Աշխարհում ոչ-ոք չի կարողանում խաղալ ֆուտբոլ այնպես, ինչպես դա անում էր Փոլ Սքոուլզը: Նա կարողանում էր հիանալի փոխանցումներ կատարել դաշտի ցանկացած հատվածը: Ցանկացած մարզիչ կերազեր իր թիմում ունենալ Սքոուլզի նման ֆուտբոլիստ: Նա այն մարդկանցից է, ովքեր չեն դադարում սովորել և անընդհատ կատարելագործում են իրենց որակները: Երբ մարզումներն ավարտվում էին, Փոլը մնում էր և կատարելագործում էր հարվածները»:

Մայքլ Օուեն

«Այս աշխարհում չկա մեկը, ով կկարողանար Փոլի նման փոխանցումներ կատարել հեռու տարածությունների վրա: Ինձ համար մեծ հաճույք էր մարզումների ժամանակ հետևել նրա գործողություններին: Նա անհավանական կարիերա է ունեցել: Նա լեգենդ է»:

Պելե

«Եթե նա լիներ իմ խաղընկերը, ապա ես ավելի շատ գոլեր կխփեի»:

Լեո Մեսսի

«Լա Մասիայում («Բարսելոնայի» ֆուտբոլային ակադեմիայում) նրա մասին շատ են խոսում: Նա համարվում է ուսուցիչ»:

ScholesՉավի Էրնանդես

«Վերջին 20 տարիների լավագույն կենտրոնական կիսապաշտպանը, ում ես տեսել եմ, դա Փոլ Սքոուլզն է: Ես այս միտքը շատ անգամներ եմ քննարկել Խաբի Ալոնսոյի հետ: Սքոուլզը հոյակապ ֆուտբոլիստ է: Նա կարողանում է ամեն ինչ` գոլ խփել, կատարել վերջին փոխանցում, գնդակ պահել: Վերջինը նրա մոտ գերազանց է ստացվում: Իսկ Սքոուլզից գնդակ խլելը շատ դժվար է: Եվ եթե նա լիներ իսպանացի` միգուցե նրան ավելի շատ գնահատեին»:

Թիերի Անրի

«Ես չեմ հասկանում, թե ինչու՞ իր կարիերայի ընթացքում Սքոուլզը չի ստացել տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Նա պետք է վաղուց արժանանար այդ պատվին: Հնարավոր է, որ Սքոուլզն իր վրա ավելի քիչ ուշադրություն է փորձել կենտրոնացնել, քան մնացած «աստղերը»:

Փոլ Սքոուլզն ամեն անգամ խաղի կանոնները խախտելուց հետո մնում էր նույն սառը դեմքի արտահայտությամբ: Երբեմն այն փոքր ինչ փոփոխվում էր, երբ դեղին քարտ էր ստանում: Ի դեպ․ Փոլը Չեմպիոնների լիգայում ստացած դեղին քարտերի քանակով ռեկորդակիր է` 36 դեղին քարտ: Այդուհանդերձ անվանել նրան կոպիտ ֆուտբոլիստ. միանշանակ սխալ կլինի:

Սքոուլզի կարիերան Անգլիայի ազգային հավաքականում այնքան էլ հարուստ չէ դրական պահերով: Պետք է խոստովանել, որ Սքոուլզի սերունդը, որոնց մեջ են մտնում, Ռայան Գիգգսը, Դևիդ Բեքհեմը, Սթիվեն Ջերարդը, Ռիո Ֆերդինանդը, Նևիլ եղբայրները և այլք, իրոք արժանի էին հավաքականի կազմում հասնելու էական արդյունքների:

Փոլ Սքոուլզն արդեն մի քանի տարի է, ինչ ավարտել է ֆուտբոլիստի իր կարիերան, բայց չի հեռացել ֆուտբոլային աշխարհից: Նա ակտիվորեն մասնակցում է բրիտանական առաջատար հեռուստաընկերությունների վերլուծական հաղորդումներին:

Ամեն դեպքում ցանկալի կլիներ Սքոուլզին տեսնել մարզչական գործում: Այսպիսի փորձի և գիտելիքների տեր անձնավորությունն անկասկած կօգնի ցանկացած թիմի:

Հեղինակ՝ Միրո Ալեքսանյան

Հետաքրքիր փաստեր