• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆաբիո. «Կցանկանայի տոնել Ռաֆայելի գոլը, սակայն կողքիս նստած էր «ՔՊՌ»-ի նախագահը»

Ֆաբիո և Ռաֆայել«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ֆաբիո դա Սիլվան, որն այժմ վարձակալությամբ հանդես է գալիս «Քուինս Պարկ Ռեյնջերսում», խոստովանել է, որ չի կարողացել իսկապես տոնել եղբոր՝ Ռաֆայելի խփած գոլը շաբաթ օրը կայացած խաղի ժամանակ: Ֆաբիոյի կողքին նստած է եղել լոնդոնյան ակումբի նախագահ Թոնի Ֆերնանդեսը:

Վարձակալական կանոնների համաձայն՝ Ֆաբիոն չէր կարող մասնակցել «Յունայթեդի» դեմ խաղին: Արդյունքում նա ստիպված էր հետևել խաղին տրիբունայից, իսկ նրա հարևանությամբ նստած էր «ՔՊՌ»-ի նախագահը: Հենց այս հանգամանքն էլ թույլ չի տվել բրազիլացուն տոնել եղբոր գոլը, որը հաղթական դարձավ «մանկունյանցիների» համար (0:2):

-Ուրախ էի՝ տեսնելով, որ եղբայրս այսքան գեղեցիկ գնդակ է խփում: Բնականաբար, կցանկանայի տոնել, մինչդեռ ես նստած էի «ՔՊՌ»-ի նախագահի կողքին:

Հետո ես նրան ասացի. «Ձեզ երբեք դուր չեն գա այսպիսի գոլեր, որ խփվում են Ձեր թիմի դարպասին»: Բայց այդ ժամանակ ես իսկապես երջանիկ էի եղբորս համար:

Ռաֆայելը կանոնավոր հանդես է գալիս «Յունայթեդի» կազմում, իսկ ես սկսել եմ ավելի շատ խաղալ: Այս փոփոխություններն օգտակար են եղել մեզ,- հայտնել է Ֆաբիոն: Globoesporte