• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆաբրեգասը ցանկանում է «Չելսիի» հետ հաղթել Չեմպիոնների Լիգան

Սեսկ Ֆաբրեգաս«Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հուսով է, որ նոր մրցաշրջանում իր թիմը հաջողության կհասնի Չեմպիոնների Լիգայում:

Նախորդ մրցաշրջանում «ազնվականները» փայլուն հանդես եկան ներքին առաջնությունում՝ հաղթելով Պրեմիեր Լիգան: Սակայն Եվրոպայի կարևորագույն ֆուտբոլային առաջնությունից Ժոզե Մոուրինյոյի սաները դուրս մնացին փլեյ օֆֆի արդեն առաջին փուլից:

-Ես միշտ ասել եմ, որ Չեմպիոնների Լիգան նախորդ մրցաշրջանի գլխավոր հիասթափությունն էր: Ես թիմին 10 հնարավորից 8 կգնահատեի:

Ցավոք մենք դուրս մնացինք դեռ 1/8 եզրափակչից: Մենք չպարտվեցինք, սակայն դուրս մնացինք սեփական հարկի տակ բաց թողած գոլի պատճառով: Այս տարի պետք է ավելի լավ հանդես գալ: Մենք հարձակման գծում ունենք Ազար, Կոստա, Օսկար և Վիլլիան:

Եթե մենք ցանկանում ենք հաղթել Չեմպիոնների Լիգան, ապա պետք է ավելի լավ խաղանք: Մենք պետք է հասնենք դրան,- ասել է Ֆաբրեգասը: Evening Standard

Հետաքրքիր փաստեր