• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆելայնիին կարելի է գնել 22 մլն ֆունտով

Մարուան Ֆելայնի«Էվերթոնի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնիի պայմանագիրն ունի ֆիքսված արժեք: Ֆուտբոլիստին կարող են գնել ավելի քան 22 մլն ֆունտով:

Ինչպես հավաստիացնում է BBC-ն, նման պայմանի առկայությունը ավելի է մեծացնում հնարավորությունը, որ բելգիացին շատ շուտով կլքի «Գուդիսոն Պարկը»:

 
Ֆելայնիի տրանսֆերային հստակ արժեքը ոչ մեկը չգիտի, սակայն որոշ լրատվամիջոցներ պնդում են, որ այն 22 մլն է:

Ֆելայնին հիանալի մրցաշրջան է անցկացնում` խփելով արդեն 9 գնդակ: Նա «Էվերթոնի» հետ նոր պայմանագիրը կնքել է 2011-ի նոյեմբերին:

Հիշեցնենք, որ Դեմբա Բան իր պայմանագրի մեջ նույնպես ուներ նման կետ: Հենց դրանից էլ օգտվեցին «ազնվականները» և առանց «կաչաղակների» պատասխանին սպասելու` միանգամից կապ հաստատեցին Բայի հետ և գնեցին ֆուտբոլիստին 7 մլն ֆունտով: