• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆելայնին կմնա «Էվերթոնում»

Մարուան Ֆելայնի«Էվերթոնի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնին բացառել է ֆունվարին ակումբից հեռանալու տարբերակը: Լուրերի համաձայն, 25-ամյա բելգիացին, ով ընթացիկ մրցաշրջանում արդեն 8 գոլ է հեղինակել, հայտնվել է «Չելսիի», «Մանչեսթեր Սիթիի» և «ՊՍԺ»-ի ուշադրության կենտրոնում:

Սակայն Ֆելայնիի  պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2016թ-ի ամառը և Մարուանը մտադիր է առնվազն մեկ մրցաշրջան էլ մնալ «Գուդիսոն Պարկում»:

-Իմ մտքերը կապված են բացառապես «Էվերթոնի» հետ: Ինձ համար հաճելի է, երբ խոսվում է գրանտ ակումբների հետաքրքրությունների մասին, սակայն իմ ապագան կապված է «Էվերթոնի» հետ: Իմ մոտ ստացվում է խաղը և հուսով եմ, որ կկարողանամ նույն մարզավիճակով հանդես գալ հետագայում:

Մենք բավականին լավ ենք խաղում, որպեսզի կարողանանք պայքարել եվրոգավաթների, անգամ Չեմպիոնների Լիգայի համար: Սակայն դրա համար պետք է պահել այն մակարդակը, որով հանդես եկանք մրցաշրջանի մեկնարկում:

Չեմ թաքցնի՝ սա թիմի հաջողությունն է: Երկարատև աշխատանքի և նվիրվածության արդյունքն է: Ես անում եմ այն, ինչ պետք է անի հարձակվողը,- ասել է Ֆելայնին The Sun-ին տված բացառիկ հարցազրույցում:

Հետաքրքիր փաստեր