• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆելայնին «Յունայթեդը» գերադասում է «Արսենալից»

Մարուան Ֆելայնի«Էվերթոնի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնին հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությամբ: Այս մասին հայտնում է London Evening Standard-ը:

Մինչև օգոստոսի կեսերը 25-ամյա բելգիացու տրանսֆերը կարելի է գնել 23.5 մլն ֆունտով, որը հաստատված է պայմանագրով: Գործարքն իրականացնելու համար գնորդին անհրաժեշտ կլինի միայն Ֆելայնիի համաձայնությունը:

Միաժամանակ հայնտի է, որ, բացի «Մանչեսթեր Յունայթեդից», Ֆելայնիով լուրջ հետաքրքրված է նաև «Արսենալը»: Լուրերի համաձայն, եթե այս երկու ակումբներն էլ տրանսֆերը գնելու պատրաստակամություն հայտնեն, ապա Մաուրանը կընտրի Պրեմիեր Լիգայի չեմպիոններին:

Ֆելայնիին շատ է դուր գալիս իր նախկին մարզիչ Դևիդ Մոյեսին միանալու հեռանկարը: Բացի այդ, «կարմիր սատանաների» միջին գծում ոչ մեծ մրցակցությունը Մաուրանին երկար խաղաժամանակ ունենալու մեծ հնարավորություն կտա:

Հավելենք, որ մեկ այլ պատճառ ևս կա, որի համար Ֆելայնին «Յունայթեդը» գերադասում է «Արսենալից»: Հարցը նրանում է, որ Ֆելայնին արդեն երկար ժամանակ է ինչ իր ընտանիքի հետ բնակվում է Մանչեսթերում և իրեն շատ լավ է զգում այնտեղ:

Հետաքրքիր փաստեր