• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆելայնին որակազրկվեց 3 խաղով

Մարուան ՖելայնիՊրեմիեր Լիգայի նախորդ տուրում կայացած «Ստոկ Սիթի» 1:1 «Էվերթոն» խաղի 59-րդ րոպեին Մարուան Ֆալայնին նոկդաունի ենթարկեց «Ստոկի» ավագ Ռայան Շոուքրոսին: Սակայն խաղի մրցավար Մարկ Հալսին այդ պահը չարձանագրեց և չպատժեց բելգիացուն: Ինչից հետո Ֆելայնին և Շոուքրոսը ևս երկու անգամ բախվեցին դաշտում:

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան մինչև երեքշաբթի երեկո ժամանակ է տվել Ֆելայնիին, որպեսզի նա պատասխանի իր դեմ ներկայացված մեղադրանքին: Սակայն «Էվերթոնի» ղեկավարությունը հայտարարություն է արել, որ ֆուտբոլիստը ընդունում է իր սխալը և չի օգտվի բողոքարկելու իր իրավունքից:

Այս պարագայում Ֆելայնին որապազրկման պատճառով չի մասնակցի Պրեմիեր Լիգայում «Էվերթոնի» հաջորդ երեք խաղերին: Մարուանը բաց կթողնի «Վեստ Հեմի», «Ուիգանի» և «Չելսիի» հետ խաղերը: Ֆելայնին նաև ակումբի կողմից տուգանվել է երկու շաբաթվա աշխատավարձի չափով, որը կազմում է մոտ 150 հզր ֆունտ:

Հետաքրքիր փաստեր