• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆերդինանդը կարող է պատժվել մրցավարին հեգնաբար ծափահարելու համար (տեսանյութ)

Ռիո ՖերդինանդՈւԵՖԱ-ն հնարավոր է պատժի «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդին: Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» դեմ խաղի ժամանակ (1:2) Ֆերդինանդը հեգնաբար ծափահարել է մրցավար Ջյունեյտ Չակիրին:

34-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ պատժամիջոց կարող է կիրառվել այն բանից հետո, երբ ՈՒԵՖԱ-ն մրցավարական անձնակազմից այդ խաղի վերաբերյալ հաշվետվություն ստանա: Այս մասին հայտնում է հեղինակավոր The Guardian պարբերականը:

Դեռ հայտնի չէ՝ արդյոք գլխավոր մրցավար Չակիրը այդ դրվագի մասին կգրի հաշվետվության մեջ, թե ոչ:

Հիշեցնենք, որ խաղից հետո Ֆերդինանդը մոտեցավ մրցավարին և ծափահարեց: Ֆուտբոլիստի դժգոհության պատճառը «մանկունյանցիների» կիսապաշտպան Նանիի կարմիր քարտն էր:

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր