• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆերդինանդ․ «Սիթին» Չեմպիոնների Լիգան հաղթելու շանս չունի»

Ռիո Ֆերդինանդ«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը կարծում է, որ «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների Լիգան հաղթելու ոչ մի շանս չունի և Անգլիայի գավաթը միակ առաջնությունն էր, որտեղ «Սիթին» կարող էր տիտղոս նվաճել։

Հաշվի առնելով Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «Արսենալի» և «Չելսիի» պարտությունը՝ «Սիթին», որը 1։3 հաշվով հաղթեց Կիևի «Դինամոյին», ամենից հեռանկարային անգլիական ակումբն է համարվում այդ առաջնությունում։

Սակայն Կիևում հաղթանակի հասենլու համար Մանուել Պելեգրինիի թիմը ստիպված եղավ զոհաբերել Անգլիայի գավաթը՝ 5-րդ փուլում պարտվելով «Չելսիին» (1։5)։ Ֆերդինանդը համարում է, որ «քաղաքայինները» սխալ ընտրություն են կատարել։

-Ինչպիսի՞ շանս ունեն նրանք Չեմպիոնների Լիգայում։ Իմ կարծիքով՝ ոչ մի։ Նրանք շանս ունեի՞ն հաղթելու Անգլիայի գավաթը։ Ա՛յո։ Դա տիտղոս է, որը ցանկանում է իր ձեռքում պահել յուրաքանչյուր ֆուտբոլիստ։ Տիտղոս նվաճելու միակ հավանական տարբերակը Անգլիայի գավաթն էր,- ասել է «Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը։ BT Sport

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր