• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆերդինանդ. «Հիմարություն կլինի Ռեդնապին հեռացնելը»

Ռիո Ֆերդինանդ«Քուինս Պարկ Ռեյնջերսի» պաշտպան Ռիո Ֆերդինանդը հայտնել է, որ ակումբի կողմից հիմարություն կլինի գլխավոր մարզչի պաշտոնից Հարի Ռեդնապին հեռացնելը:

Այս պահին «ռեյնջերները» գտնվում են Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում, ինչի պատճառով խոսվում է Ռեդնապի հնարավոր հեռացման մասին: Սակայն Ռիոն վստահ է, որ դա լուծում չէ:

-Մենք դեռ բավական խաղեր չենք անցկացրել: Իմ կարծիքով, հիմարություն կլինի սեղմել այդ խուճապի կոճակը: Հարին մարտիկ է և ես հավատում եմ, որ նա հեռու է հանձնվելուց: Նա ցանկանում է ակումբը դուրս հանել այս բարդ իրավիճակից:

Ոչ ոք չի ցանկանում տեսնել, ինչպես են հեռացնում իր մարզչին: Հաճելի չէր, որ նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» հեռացրեց Դևիդ Մոյեսին, ես չեմ ցանկանում դա տեսնել այստեղ: Դա մեր ձեռքերում է, ֆուտբոլիստների, մարզչական շտաբի ձեռքբերում,- ասել է Ֆերդինանդը: Evening Standard

Հետաքրքիր փաստեր