• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆերնանդո Տորրեսը վնասել է ծունկը

Ֆերնանդո Տորրես«Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը երեկ «Ստյաուայի» դեմ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ խաղում ծնկի վնասվածք է ստացել:

Հանդիպման արդեն 36-րդ վայրկյանին Տորրեսը վնասվածք է ստացել, և չնայած նրա, որ նա փորձում էր շարունակել հանդիպումը, 11-րդ րոպեին ստիպված եղավ լքել խաղադաշտը: Ինչպես հայտնում է The Guardian-ը, հնարավոր է ֆուտբոլիստը որոշ մկաններ է վնասել:

Հիշեցնենք, որ «Նորվիչի» դեմ Պրեմիեր Լիգայի հաջորդ տուրի խաղը 29-ամյա իսպանացին բաց կթողնի որակազրկման պատճառով. Տորրեսը «Տոտտենհեմի» դեմ խաղում հեռացվել էր խաղադաշտից:

-Բժիշկը վստահ է, որ վնասվածքն այնքան էլ լուրջ չէ, սակայն պետք է սպասել բուժզննման արդյունքներին: Տորրեսը գիտի, որ չի խաղա «Նորվիչի» դեմ, սակայն նա նաև չի կարող օգնել իր ազգային հավաքականին:

Եթե վնասվածքը հաջողվի բուժել 15 օրվա ընթացքում, ապա նա պատրաստ կլինի «Քարդիֆի» դեմ խաղին: Շատ վատ է, որ նման բան պատահեց. նա շատ լավ մարզավիճակում է գտնվում: Նա գերազանց խաղ ցուցադրեց «Տոտտենհեմի» դեմ խաղում և արժանի էր մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալ,- ասել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Հետաքրքիր փաստեր