• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆիլիպ Լամ. «Գնում ենք Լոնդոն հաղթելու»

Ֆիլիպ ԼամՄյունխենի «Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը կարծիք է հայտնել երեքշաբթի օրը Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կայանալիք «Արսենալի» դեմ խաղի մասին: Ֆուտբոլիստը հայտնել է, որ իր թիմը մտադիր է հաղթանակ տոնել Լոնդոնում:

Արդեն վաղը երեկոյան «Արսենալը» հյուրընկալելու է «Բավարիային» Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում: 29-ամյա Լամը չի ակնկալում, որ «զինագործները» կհամաձայնվեն խաղալ հարձակողական ֆուտբոլ, սակայն հույս ունի հաղթել:

-Իհարկե, մենք անհամբերությամբ ենք սպասում այդ խաղին: «Արսենալը» բացարձակապես առաջին կարգի մրցակից է: Մենք մեկնում ենք Լոնդոն, որպեսզի ռեզերվ ստեղծենք պատասխան հանդիպումից առաջ:

Չեմ կարծում, որ «Արսենալը» մեր դեմ հարձակողական ֆուտբոլ կխաղա և մեզ տարածություն կտա: Հանդիպումը նման կլինի մեր՝ Բունդեսլիգայում անցկացրած վերջին խաղերին: Մենք մեկնում ենք այնտեղ հաղթելու,- հայտնել է Լամը: Goal