• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆիլ Նևիլը բաց կթողնի երկու ամիս

Ֆիլ Նևիլ«Էվերթոնի» ավագ Ֆիլ Նևիլը վիրահատել է ծունկը և ստիպված կլինի բաց թողնել երկու ամիս: 35-ամյա ավագը երեկվա խաղի հայտացուցակում չէր և խաղից հետո Դևիդ Մոյեսը հայտնել է, որ մեկ օր առաջ Նևիլը վիրահատել է ծունկը:

-Երեկ նրան վիրահատել են և այժմ նա բաց կթողնի 6-ից 8 շաբաթ: Մենք կզգանք նրա բացակայությունը: Այսօր մեր հետ չէին շատ կարևոր խաղացողներ և նրանց պակասը երևում էր դաշտում,- ասել է Մոյեսը: Sky Sports

Ավելացնենք, որ այս պարագայում Նեվիլը բաց կթողնի «Արսենալի», «Մանչեսթեր Սիթիի» և «Տոտենհեմի» դեմ խաղերը: Իսկ հաջորդ տուրի «Նորվիչի» դեմ խաղում որակազրկման պատճառով չի կարողանա խաղալ Մարուան Ֆելայնին: