• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆիլ Նևիլը ցանկանում է գլխավորել «Էվերթոնը»

Ֆիլ ՆևիլԽաղային կարիերան ավարտած Ֆիլ Նևիլը ցանկություն է հայտնել գլխավորել «Էվերթոնը»:

Ինչպես հայտնի է, այժմ մերսիսայդյան ակումբը Դևիդ Մոյեսին փոխարինող է փնտրում, ով արդեն սկսել է աշխատանքը «Մանչեսթեր Յունայթեդում»:

The Guardian պարբերականի հաղորդմամբ, 36-ամյա Նևիլը հայտնել է ակումբի նախագահ Բիլ Քենրայթին, որ պատրաստ է մարզել թիմը: Ֆիլին դեռ պատասխան չի տրվել:

Եթե հանկարծ «Էվերթոնը» մերժի Նևիլին, ապա Ֆիլը կարող է սկսել մարզչական կարիերան «Յունայթեդում»՝ որպես Մոյեսի օգնական: Բացի այդ, Նևիլն ունի առաջարկ՝ դառնալու հեռուստատեսային փորձագետ: