• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆիլ Ջոնսը բաց կթողնի «Բայերի» դեմ խաղը

Ֆիլ Ջոնս«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ֆիլ Ջոնսը վնասվածքի պատճառով բաց կթողնի Լևերկուզենի «Բայերի» դեմ Չեմպիոնների Լիգայում իր թիմի մեկնարկային խաղը:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» դեմ խաղում (1:0) Ֆիլը կոճի վնասվածք է ստացել: Ինչպես հաղորդում է The Guardian-ը, Ջոնսից բացի Մոյեսի տրամադրության տակ չեն լինի նաև Ռաֆայելը և Քրիս Սմոլլինգը, ովքեր կարող էին փակել պաշտպանության աջ եզրը:

Դա նշանակում է, որ Մոյեսը պետք է ընտրություն կատարի Ֆաբիո Դա Սիլվայի և Անտոնիո Վալենսիայի միջև: «Կրիստալ Փելեսի» հետ խաղում Մոյեսը վստահեց հենց Ֆաբիոյին, ով նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «ՔՊՌ»-ում: