• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆիլ Ջոնսը բաց կթողնի մեկ ամիս

Ֆիլ Ջոնս«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ֆիլ Ջոնսն ազդրի մկանի վնասվածքի պատճառով բաց կթողնի մեկ ամիս:

Հիշեցնենք, որ Ջոնսն այդ վնասվածքն ստացել էր երկուշաբթի երեկոյան՝ Եվրո-2016-ի խմբային փուլում Շվեյցարիայի դեմ խաղի ժամանակ: Բազելում կայացած խաղի 77-րդ րոպեին Ֆիլը ստիպված փոխարինվեց:

Ակումբ վերադառնալուց հետո 22-ամյա պաշտպանը բժշկական զննություն է անցել և պարզ է դարձել, որ նրա ապաքինման համար կպահանջվի մեկ ամիս:

-Ֆիլը վնասել է ազդրի հետևի մկանը: Նա բաց կթողնի երեք շաբաթ կամ մեկ ամիս,- ասել է «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը: Sky Sports

Ավելացնենք, որ Ջոնսն առանց փոխարինման մասնակցել է Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում իր թիմի բոլոր երեք խաղերին: Ֆիլը ճանաչվել է «Յունայթեդի» օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ: