• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ֆիորենտինան» վարձակալեց Մարկո Մարինին

Մարկո Մարին«Չելսիի» վինգեր Մարկո Մարինն այս մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի իտալական «Ֆիորենտինայում»: Այս մասին հաղորդում է «կապույտների» պաշտոնական կայքը:

Մարինը «Չելսի» է տեղափոխվել երկու տարի առաջ Բրեմենի «Վերդերից», սակայն գերմանացին այդպես էլ չկարողացավ իրեն դրսևորել «Սթեմֆորդ Բրիջում»: Նախորդ մրցաշրջանում էլ Մարկոն խաղաց «Սևիլիայում»:

Այս ամառ «Չելսի» վերադառնալուց հետո Մարինը հասկացավ, որ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր համար տեղ չի հատկացրել: Քննարկելով եղած տարբերակները՝ Մարինի ընտրությունը կանգնեց «Ֆիորենտինայի» վրա:

Ավելացնենք, որ Մարինը «Չելսիի» կազմում մասնակցել է 16 խաղի և դարձել է մեկ գոլի հեղինակ: Հաջորդ մրցաշրջանում «կապույտներն», ամենայն հավանականությամբ, մեկընդմիշտ կբաժանվեն 25-ամյա ֆուտբոլիստից:

Հետաքրքիր փաստեր