• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«ՖԻՖԱ»-ի գործակալ. Գվարդիոլան արդեն պայմանավորվել է «Սիթիի» հետ

Խոսեպ Գվարդիոլա«ՖԻՖԱ»-ի գործակալ Ֆրանսուա Գալյարդոն հայտնել է, որ իսպանացի մարզիչ Խոսեպ Գվարդիոլան արդեն համաձայնության է եկել «Մանչեսթեր Սիթիի» հետ:

Ինչպես հայտնի է, Գվարդիոլան անցած ամառ լքեց «Բարսելոնան» և որոշեց մեկ տարի հանգստանալ ֆուտբոլից: Մարզչի ներկայացուցչի խոսքերով, Գվարդիոլան կարող է բանակցություններ սկսել միայն Նոր Տարուց հետո:

Սակայն այժմ ինֆորմացիա է հայտնվել, որ Գվարդիոլան արդեն համաձայնության է եկել «Սիթիի» հետ, որտեղ աշխատում են «Բարսելոնայում» իր նախկին գործընկերներ Չիկի Բեգիրիստայնը և Ֆերրան Սորիանոն:

-Գվարդիոլան արդեն նախնական պայմանագիր է ստորագրել «Մանչեսթեր Սիթիի» հետ: Եվ կարևոր չէ, թե «Միլանը» կամ այլ ակումբներ նրան առաջարկ կանեն թե ոչ,- Գալյարդոյի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Նաև Գալյարդոն նշել է, որ Գվարդիոլայի ամենաառաջին տրանսֆերը «Սիթիում» լինելու է «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը:

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր