• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆրենկ Լեմպարդը խախտեց լռությունը

Ֆրենկ Լեմպարդը խախտեց լռությունը ու առաջին անգամ հանդես եկավ հայտարարությամբ իրեն հեռացնելուց հետո։

Չելսիի լեգենդը գրառում արեց, որտեղ  շնորհակալություն հայտնեց երկրպագուներին  «անհավանական աջակցության» համար։ Ինչպես նաև ափսոսանքով նշեց, որ իրեն ժամանակ չտվեցին։   Գրառումը ստորև․

«Արտոնություն և մեծ պատիվ էր գլխավորել Չելսին, ակումբ, որն իմ կյանքի մի մասն է եղել։

Նախ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել երկրպագուներին այն անհավանական աջակցության համար, որը ես ստացել եմ վերջին 18 ամսիների ընթացքում։ Հուսով եմ՝ նրանք գիտեն, թե ինչ է այն ինձ համար նշանակում։

Երբ ստանձնում էի գլխավոր մարզչի դերը, ես գիտակցում էի, թե ինչ մարտահրավերներ են սպասվում ինձ և ֆուտբոլային ակումբին այդ դժվարին ժամանակներում։

Հպարտ եմ մեր ձեռքբերումներով, հպարտ եմ ակադեմիայի խաղացողներով, ովքեր իրենց քայլն են կատարել առաջին թիմի կազմում։ Նրանք ակումբի ապագան են։

Ես հիասթափված եմ, որ ինձ հնարավորություն չընձեռվեց այս մրցաշրջանը ավարտելու և ակումբին հաջորդ մակարդակին հասցնելու համար։

Ուզւոմ եմ շնորհակալություն հայտնել պարոն Աբրամովիչին, ղեկավարությունը, խաղացողներին, մարզչական շտաբին և ակումբում գտնվող բոլոր աշխատակիցներին՝ քրտնաջան աշխատանքի և նվիրվածության համար, հատկապես այս աննախադեպ դժվարին ժամանակներում։

Ակումբին աջողություն եմ մաղթում»,- եզրափակել է իր խոսքը Ֆրենկ Լեմպարդը։

Հետաքրքիր փաստեր