• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆրենկ Լեմպարդը կարող է երկարաձգել պայմանագիրը «Սիթիի» հետ

Ֆրենկ ԼեմպարդԿիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը կարող է երկարաձգել իր պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ, չնայած որ իր վարձակալությունը նախատեսված էր մինչև հունվար:

Համաձայն նախնական պայմանավորվածության, հունվարին 36-ամյա Լեմպարդը պետք է միանա «Նյու-Յորք Սիթիին», որի հետ երկու տարվա պայմանագիր ունի:

Սակայն հունվարին անգլիական մրցաշրջանն ամենաբարձր ռիթմի մեջ է լինում, և ՄԼՍ-ի մրցաշրջանին պատրաստվելու համար կարիք չկա, որ Լեմպարդը մարզավիճակ հավաքի «Նյու-Յորք Սիթիի» հետ:

Հունվարին «քաղաքայինների» կիսապաշտպան Յայա Տուրեն կմեկնի մասնակցելու աֆրիկյան ազգերի գավաթին: Ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը, այդ ժամանակ «Սիթին» կմնա ընդամենը երկու կենտրոնական կիսապաշտպանով՝ Ֆերնանդո և Ֆերնանդինյո, և Լեմպարդի օգնությունը նրանց չի խանգարի:

Ավելացնենք, որ աֆրիկյան ազգերի գավաթի համար Յայան կարող է բաց թողնել մինչև հինգ շաբաթ, իսկ այդ ընթացքում «Սիթիին» սպասվում է խաղեր «Չելսիի», «Էվերթոնի» և «Արսենալի» հետ:

Հետաքրքիր փաստեր